Մոսկվայում ձերբակալել են ԻՊ-ի 5 անդամի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳ նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել Է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության 5 անդամի, որոնք պատրաստվում Էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ից:

Խուզարկության ընթացքում կասկածյալներից առգրավել են կապի միջոցներ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնակատարներից ստացված հրահանգներով: Բացի այդ, անցկացված հետաքննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել Է ահաբեկիչներին պատկանող թաքստոց, որտեղից առգրավվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, զինամթերք եւ ինքնաշեն պայթուցիկ սարք։ Հարուցվել Է քրեական գործ։

Տեսանյութեր

Live

Լրահոս