Արագածոտնի մարզում Nissan Teana-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 34 QO 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանաարհի 25-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի 13 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենայի հետնամսում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներից մեկին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, մեկին էլ տեղափոխել են քաղաքացիները:

Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդը ասում էր. «Ավտոմեքենան կանգնացրել եմ ճանապարհի թույլատրելի հատվածում, մեկ էլ տեսնեմ՝ Nissan-ը մեծ արագությամբ գալիսա ինձ վրա, ձեռքով արեցի, որ կանգնի, բայց ապարդյուն: Մի կերպ փախա ու մխրճվեց КамАЗ-ի մեջ: Լավ էր, թե՛ քաղաքացիները, թե՛ բժիշկները շուտ հասան ու տեղում օգնություն ցուցաբերեցին մինչև հիվանդանոց տեղափոխելը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս