Անգլիայում ներկայացվել են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

ԱՊԼ

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող։ Մանեն Պրեմիեր լիգայի 4 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնե

27-ամյա ֆուտբոլիսն այս մրցանակին արժանանում է երրորդ անգամ։

Առաջին անգամ լավագույնի մրցանակը նա ստացել է 2017թ․ օգոստոսին, երկրորդ անգամ՝ այս տարվա մարտին։

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ գերմանացի Յուրգեն Կլոպը։

Կլոպ

Կլոպը նոյեմբերի բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով։

 52-ամյա Կլոպը  6-րդ անգամ է ստանում այս մրցանակը։

Տեսանյութեր

Live

Լրահոս