Աֆղանստանում ականի պայթյունից 10 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Աֆղանստանի Ղազնի նահանգում ճանապարհի վրա ականի պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, 6-ը՝  վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

 «Միկրոավտոբուսը, որում եղել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, անցել է պայթուցիկ սարքի վրայով», - հայտնել է գերատեսչության մամուլի փոխխոսնակը։ 

Նրա խոսքով՝ մահացածների թվում են չորս կին և մեկ երեխա, վիրավորների թիվը 3 է։

ՆԳՆ ներկայացուցիչը միջադեպի համար մեղադրել է «աշխարհի թշնամիներին»՝ այդպիսով հղում անելով «Թալիբան» արմատական շարժմանը: Թալիբները դեռ չեն արձագանքել մեղադրանքին։