Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը․ Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Կարո

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը։

«Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Դե քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան, և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», - գրել է Փայլանը։