Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանն ազատ է արձակվել։ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով՝ գրավի չափ սահմանելով 2 մլն դրամը։

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթյունի եեղանակով սպանության փորձ էր տեղի ունեցել Մ.Մանուկյանի նկատմամբ՝ միջպետական ճանապարհի վրա՝ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշել էր, որ ազատության մեջ գտնված ժամանակ Ռոբերտ Մանուկյանը հավուր պատշաճի վարք է դրսևորել և որևէ խնդիր չի առաջացրել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենայի դրվագով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել դատարան։

Դատավոր Վ.Ստեփանյանը փոխել է Ռ. Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ գրավի կիրառումը թույլատրելի համարելով։ Ավելին՝ արձանագրել է, որ «Ռ. Մանուկյանը նախաքննության ընթացքում կալանքից ազատվելուց հետո շուրջ երկու ամիս գտնվելով ազատության մեջ` դրսևորել է պատշաճ վարքագիծ»։

Ռոբերտ Մանուկյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։

Նշենք, որ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ռ.Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս