Փաշինյանը հասկանում է՝ տեղին է մեր քննադատությունն ու փորձում է «լայվով» շտկել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Փաշինյանը հասկանում է, որ տեղին է մեր քննադատությունն ու փորձում է «լայվով» շտկել իրավիճակը»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, որտեղ վերջինս պարզաբանումներ է տալիս մայրաքաղաք Երևանին տրամադրվող ամանորյա գումարի մասով, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է մեծամասնության ներկայացուցիչների՝ ընդդիմադիր պատգամավորների քննադատության առումով ունեցած «խանդագին» վերաբերմունքին, ապա պարոն Մարուքյանը կարծում է, որ երբ քննադատությունը տեղին է, հայ-հույ է առաջանում, մեծից փոքր ամբիոնին են մոտենում ու փորձում հակափաստարկներ բերել:

«Դա նշանակում է, որ մենք տեղին ենք քննադատում: Ասում են՝ մենք տարբեր ենք, բա իհարկե տարբեր ենք իրենցից, տարբեր չլինեինք «Իմ քայլի» անդամ կլինեինք, ա՜յ քեզ բան»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։