Չեմ մտածում ակումբից հեռանալու մասին․ Կլոպ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Կլոպ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է, որ «Լիվերպուլից» հեռանալու մասին չի մտածում։

«Չկա ավելի լավ ակումբ, քան «Լիվերպուլը»: Չեմ կարող մտածել «Լիվերպուլից» հեռանալու մասին։ Ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել ակումբի հետ և վստահ եմ, որ դեռ մեծ հաջողությունների եմ հասնելու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում»,- ասել է գերմանացին։