ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

բակո

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հունաստանի նորանշանակ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Զոհրաբ Մնացականյանը և Էվանգելոս Տուրնակիսն անդրադարձան ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ։