The Hollywood Reporter-ի վարկանիշով՝ «Մի անգամ Հոլիվուդում»-ը 2019-ի լավագույն ֆիլմն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

The Hollywood Reporter պարբերականի կինոքննադատ Թոդդ Մակքարտնին կազմել է 2019 թվականի լավագույն ֆիլմերի վարկանշային աղյուսակը, ըստ որի՝  Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը լավագույնն է ճանաչվել:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Կինոնկարը մեծ էկրան էր բարձրացել 2019-ի ամռանը: