Իտալիայում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Իտալիայի բազմաթիվ շրջաններում այսօր տեղացել են հորդառատ անձրեւներ, եղել է ուժգին քամի եւ այդ վայրերի համար արտասովոր ցուրտ։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ Կամպանիա, Տոսկանա եւ Սարդինիա շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ առաջիկա օրերի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հռոմում եւ Նեապոլում փակ են եղել դպրոցներն ու մանկապարտեզները, հանրային զբոսայգիներն ու գերեզմանատները: Մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին սոցիալական ցանցերի միջոցով դիմել է համաքաղաքացիներին՝ խնդրելով հնարավորինս սահմանափակել տեղաշարժը քաղաքում եւ երթեւեկել հանրային տրանսպորտով: