Եվրախորհրդարանականները կոչ են արել ԵՄ-ին՝ օգնություն տրամադրել Սիրիայի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Բրյուսելում կազմակերպված պանելային քննարկմանը բանախոսները քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Քննարկմանը մասնակցել են Եվրախորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և մարդու իրավունքի պաշտպաններ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Կուչները, Հունաստանի փախստականների հարցերով նախկին նախարար Իոանիս Մուզալասը: Մուզալասի տեղեկացմամբ` ինքը 4 ամիս առաջ եղել է Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ ուսումնասիրել է իրավիճակը:

«Ռոժավայում քրդերը, հայերը և արաբները միասին են ապրում և չեն փորձում տարբեր պետություններ հիմնել: Թուրքիայի համար որևէ ռիսկ չկա և չպետք է այս իրավիճակը մտահոգության տեղիք տա»,- նշել է Մուզալասը և կոչ արել ԵՄ-ին օգնություն տրամադրել Սիրիայի հյուսիս-արևելքում ապրող բնակչությանը, ինչպես որ Թուրքիային է տրամադրվում: