Բացահայտվել է Վանաձորի դպրոցներից մեկից կատարված համակարգիչների գողությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Վանաձորի թիվ 5 դպրոցի 2-րդ հարկում գտնվող համակարգիչների դասասենյակ և գողացել լուսացրիչ, դյուրակիր համակարգիչներ՝ պատճառելով 600․000 դրամի նյութական վնաս։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել 18-ամյա երկու քաղաքացի։ Նրանք խոստովանել են կատարածը։ Գողոնը հայտնաբերվել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս