Բադասյանի հակափաստարկներն չփարատեցին նախագծի հետ կապված մտահոգություններս. Դ.Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել  ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» կայքը։

«Գնահատելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․

·Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները։ 

·Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում:

Համագործակցության առաջարկին ընդառաջ, ցանկանում եմ շեշտել, որ խնդրո առարկա դիտարկումներս հենց համագործակցության օրինակ են և, բնականաբար, բաց եմ նաև այլ ձևաչափերում գործակցելու, եթե համագործակցության ցանկությունն իսկապես անկեղծ է»,- ասել է Դ.Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս