Փաշինյանը մեն-մենակ կառավարում է երկիրը․ քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Եթե, ինչպես վարչապետն է ասում, ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ են կառավարությունում զբաղված նոր քաղաքական թիմի ներկայացուցիչները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ ստորին և միջին օղակներում, հիմնականում մնացել են այն կադրերը, որոնք աշխատանքի են ընդունվել նախորդ իշխանության տարիներին, և այո՛ նրանց մեջ շատեր կան, որոնք դիտավորյալ սաբոտաժի են դիմում, քանզի սովոր են հարցերը լուծել կոռուպցիոն ճանապարհներով։ Բանախոսների պնդմամբ՝ Փաշինյանն իր բարձր վարկանիշի  պատճառով առայժմ կարողանում է փրկել սեփական թիմակիցների սխալները, բայց դրանից օգտվում են նաև քաղաքական դաշտի մյուս խաղացողները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։