Ա. Միրզոյանն ընդունել է Է. Բարսամյանին և Ա.Վարդանյանին.հյուրերը շնորհավորել են միմյանց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Հյուրերը և Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել և շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաև մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը՝ ուղղված Հայոց ցեսպանության ճանաչման գործընթացին: