Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս.Նիկոլ Փաշինյան` Բորիս Ջոնսոնին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ ընտրություններում վստահ հաղթանակի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության հաստատման նպատակով իրականացվող բարեփոխումները, նոր հորիզոններ են բացում հայ-բրիտանական համագործակցության համար»,- ասված է վարչապետի ուղերձում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս