Մարմնի 90% այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, որը մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։

 

   

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս