ԴԱՀԿ-ն ՕԵԿ առաջնորդին պատկանող «Հայասի գրուպ»-ի կոնյակները աճուրդի է հանել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ։ Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով։

Հա, ի դեպ, կա ե՛ւ նարնջագույն, ե՛ւ կապույտ գույնի լվացքի փոշի։ Դրանք 25 կիլոգրամանոց պարկերում են, հատիկավոր են։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաև ալկոհոլային խմիչք։ Մասնավորապես, աճուրդի էին հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպ»-ի կոնյակները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: