ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Թուրքիայի խորհրդարանում կոշտ են արձագանքել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Իր կոպիտ ելությով հատկապես աչքի է ընկել իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։
«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ-ի Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա ոչնչություն ենք համարում»,- ասել է Աքբաշօղլուն։
Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ-ի Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը թուրք ժողովրդի և թուրքական խորհրդարանի պատվին ու հեղինակությանը վայել կլինի։