Դանագուլյանին և նրա գիտական թիմին Arms Control Person of the Year-ն առաջադրել է մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ամեն տարի Arms Control Association-ը մրցանակի թեկնածու է ընտրում մոտ տասը անձանց կամ կազմակերպությունների, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։ 

Arms Control Person of the Year-ն այս տարի  մրցանակի է առաջադրել հայազգի գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանին եւ նրա գիտական թիմին՝ իրենց մշակած՝ նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար:

Արեգ Դանագուլյանն իր գիտական խմբով մրցում է 9-ը թեկնածուի հետ, ի թիվս որոնց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն են։ 

Մրցանակի համար թեկնածուները պայքարում են օնլայն հարթակում՝ քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 12-ին ու կտեւի մինչև հունվարի 9-ը: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 10-ին։