Այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ է հղվել ԵԽ պատգամավորներին․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2 օր առաջ ԵԽ բոլոր պատգամավորներին այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ  է հղվել:

«Ահա այսպիսի նամակ հղվել 2 օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»։ Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը։ Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի է կրկին խաղարկում է այդ խաղաքարտը։ Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք։ Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ»,- գրել է նա: