Հետախուզվողները ներկայացել են կամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 10-ի սահմաններում, կամավոր բաժին է ներկայացել Աթոյան փողոցի 48-ամյա մի բնակիչ, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, Մյունխեն-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և ներկայացել ոստիկանություն Ավանում հաշվառված 16-ամյա մի քաղաքացի, որը օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 31-ամյա մի բնակիչ, որը նոյեմբերի 18-ից ՌԴ Ադիգեայի հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, «Մոսկվա-Երևան» չվերթով Հայաստան է ժամանել և կամավոր ոստիկանություն ներկայացել Ստեփանավան քաղաքի 49-ամյա մի բնակիչ, որը մարտի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս