Թրամփի փաստաբանը կարևոր ինֆորմացիա է ստացել նրա հակառակորդների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին Ուկրաինա եւ այլ երկրներ կատարած այցի ժամանակ կարեւոր տեղեկություններ է հավաքել ու ստացել Թրամփի հակառակորդների մասին, հայտնում է The Wall Street Journal-ը։ Ջուլիանին այցելել է Կիպրոս, Լատվիա եւ Ուկրաինա։ Թրամփը Ջուլիանիին հարցրել է, թե ինչ տեղեկություններ է կարողացել հավաքել, եւ փաստաբանը պատասխանել է, թե շատ ավելին, քան կարելի էր պատկերացնել։

Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ նախագահի համար պատրաստում է քսան էջանոց զեկույց։ Դրանք, հիմնականում եղել են կապված Բայդենի եւ այլ դեմոկրատ ամերիկացի պաշտոնյաների հետ, որոնք կարող են ապացուցել, որ վերջիններս ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ։  

Տեսանյութեր

Live

Լրահոս