Վերջին օրերին շուրջ 900 փախստական վերադարձել է Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

փախստականներ

Շուրջ 900 սիրիացի փախստական վերջին  օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:

«Անցած մեկ օրում արտերկրից Սիրիայի արաբական հանրապետություն է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին, 213 երեխա), Հորդանանից (142 կին, 241 երեխա)»,- ասված է հաղորդագրությունում:

Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1,8 հա տարածք։ Բացի այդ մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք: