Նորայր Նորիկյանը կզբաղվի ակտիվ քաղաքականությամբ, բայց ոչ Արման Բաբաջանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Քաղաքական համակարգի հավասարակշռման խնդիր ունենք, համակարգի բալանսը խախտված է: Մի կողմից լեգիտիմ իշխանություն ունենք, մյուս կողմից չունենք դրա քաղաքական այլընտրանքը, որ պատրաստ կլինի դիմագրավելու առկա բոլոր մարտահրավերները։ Ընդ որում՝ քաղաքական այդ այլընտրանքը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի իշխանություն դառնալու»,- 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Պարոն Նորիկյանը չբացառեց՝ հնարավոր է՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվի, ինչի մասին ավելի առարկայական կխոսի 2020-ին։ 24News-ի հարցին՝ իսկ հնարավո՞ր է պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ քաղաքկան նույն հարթակում կամ ուժի մեջ լինի, Նորիկյանը բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ, պարոն Բաբաջանյանի հետ նման քննարկում չենք ունեցել»։