Մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Կաշվե ձեռնոց

Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել  57 և 69 կգ քաշային բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում են 75 բռնցքամարտիկ Երևանից ու Հայաստանի մարզերից։ Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ այս մրցաշարի արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից անցկացվող վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին: