ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» իր հարկի տակ կընդունի ՍՊԱԼ-ին։
Պաուլու Ֆոնսեկան հանդիպմանը հայտավորել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
15 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 5 հորիզոնականում է, ՍՊԱԼ-ը 9 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է։