Աշխարհի 26 երկրում 2019-ին սպանվել է 75 լրագրող․ սպանությունների ցուցանիշը նվազել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

լրագրող

Press Emblem Campaign (PEC) կազմակերպությունը զեկույցի համաձայն 2019 թ․ աշխարհի 26 երկրում սպանվել է 75 լրագրող։

Ըստ զելույցի՝  այս տարի ԶԼՄ աշխատակիցների շրջանում մահացության ցուցանիշը 36 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: Նշվում է, որ սպանվածների հինգը կին են։

 2006 թվականից ի վեր այս ցուցանիշը մամուլի ներկայացուցիչների շրջանում մահացության ամենացածրն է։

Չնայած նրան, որ կազմակերպությունը թվերը հուսադրող է համարում, սակայն նշվում է, որ ԶԼՄ աշխատակիցների անվտանգության համար դեռևս շատ աշխատանք կա անելու։

Լրագրողների շրջանում մահացության ցուցանիշը ցածր է, բայց այս տարի նրանցից շատերը վիրավորվել են, գերեվարվել, նրանց ուղղված սպառնալիքներ են հնչել, հարձակումներ են եղել վնասել են նրանց գույքը:

«Մերձավոր Արևելքում հակամարտությունների մակարդակը նվազել է, սակայն ցույցերի ալիքը, որոնց ընթացքում երբեմն բռնություն է իրագործվում, աշխարհի մի շարք երկրներում լրագրողների անվտանգության վերաբերյալ մտահոգության լուրջ աղբյուր է»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Զեկույցի համաձայն՝ այս տարի լրագրողների մահվան դեպքեր մեծ թվով արձանագրվել են Մեքսիկայում (13 մարդ), Աֆղանստանում (9 մարդ) և Պակիստանում (8 մարդ), Սիրիայում (6 մարդ), Հոնդուրասում (5 մարդ), Ֆիլիպիններում (4 մարդ):

Լրագրողների մահվան դեպքերի ցանկում են հայտնվել՝ հակացուցակում են հայտնվել նաև Կոլումբիան, Հնդկաստանը, Իրաքը, Սոմալին, Բրազիլիան, Հաիթին, Ինդոնեզիան:

Մեկ լրագրող է սպանվել Բանգլադեշում, Չադում, Չիլիում, Կոնգոյում, Գանայում, Քենիայում, Լիբիայում, Նիգերիայում, Հյուսիսային Իռլանդիայում, ՀԱՀ-ում, Ուկրաինայում, Եմենում։