Հայրս ամեն ինչ անում էր, որ թատրոն չսիրեմ․ չեմ կարող ասել՝ հիմա էլ սիրում եմ թատրոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Հայրս՝ հայ բեմի մեծ արտիստներից Էդգար Էլբակյանը, ամեն ինչ անում էր, որ ես թատրոն չսիրեմ․ չեմ կարող ասել, որ ես հիմա էլ սիրում եմ թատրոնը»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը։

«Բեմն ինձ համար աշխատատեղ է և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր։ Ես տարիներ առաջ, որպես դերասան, Մայր թատրոնից հեռացա, որովհետև անհամաձայնություն ունեի և ուժերս փորձեցի ռեժիորական աշխատանքում՝ ստանալով լուրջ կրփություն»։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ներկա և նախորդ ժամանակների խմորումներին, Արմեն Էլբակյանը նկատում է, որ մեր նոր ժամանակը հետևանք է բարոյական չափանիշների խախտման։

«Այդ խախտված կանոնի վերականգնման պահանջն էլ մարդկանց ստիպեց վերականգնել հավասարակշռությունը։ Այս երիտասարդները փորձում են խախտված հավասարակշռությունը, կանոնը վերականգնել։ Ուզում եմ հավատալ, որ կհաջողվի նրանց»։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս