Արարատի մարզում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

.

Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղի սկզբնամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել կենդանուն: