Խոշոր վթար Կոտայքի մարզում.22-ամյա վարորդը բախվել է ապառաժ քարերին եւ հայտնվել ձորում 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

.

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Ե.-ն՝ իր վարած Opel մակնիշի 710 AN 61 համարանիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:«

Շամշյանի տեղեկություններով, վարորդ Սերյոժա Ե.-ն աշխատում է «Կամարիս» ՍՊԸ-ում:

Տեսանյութեր

Live

Լրահոս