Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

.

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում, Ավշար-Նոյակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Այվազյանի վարած Mercedes մակնիշի 36 MN 120 համարանիշի և Նոյակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Մխիթար Միքայելյանի վարած Opel մակնիշի 35 RR 381 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճամփեզրին կայանված, Գոռավան գյուղի բնակիչ, 24-ամյա Աշոտ Մելքոնյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի 57 NA 555 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ա. Այվազյանի ուղևոր, Եղեգնավան գյուղի բնակիչ, 50-ամյա Թելման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: