Մոսկվայում ջերմաստիճանը կգերազանցի ջերմության 133-ամյա ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

.

Մոսկվայում հաջորդ շաբաթ կարող է օդի առավելագույն ջերմաստիճանի մեկօրյա ռեկորդների թարմացում գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Օդերևութաբանների հաղորդմամբ եղանակը կարող է գերազանցել 133-ամյա ռեկորդը: Դեկտեմբերի անցած հատվածում օդի միջին ջերմաստիճանը կազմում է 0.6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը ավելի քան 5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման:

Ըստ կանխատեսումների՝ նման միտում կպահպանվի նաև հաջորդ շաբաթ: Կրկին կլինի ամպամած եղանակ, տեղումները՝ հիմնականում անձրևի տեսքով: 

Հաղորդվում է, որ շաբաթվա վերջին ջերմության ալիքը միայն կուժեղանա: