Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

էրդողան

«Haberturk»-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի, կփակեն Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը ԱՄՆ-ի համար:

«Այս 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է: Երբ նման ամնհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,- ասել է Էրդողանը:

Պենտագոնն արձագանքել է Էրդողանի սպառնալիքին՝ նշելով, որ Պենտագոնը ջանք է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար։

«Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից և ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու և նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների մեր պարտավորությունների խորհրդանիշ... Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի և այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու տեսանկյունից»,- այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը::