Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործով դատական նիստը: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։

Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ  Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նույն գործով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ: