Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի և 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, իսկ նրանց մահացած վիճակում հայտնաբերել է տղայի մայրը: