Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել է իր՝ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից դուրս գալու մասին հրապարակումներին։

«Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 22 տարի և դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել։ Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով։Հեռուստատեսության ասպարեզում ասելիքս վստահաբար դեռ սպառված չէ։ Իսկ թե որ ձևաչափով, ինչ նախագծով և որ եթերում կհայտնվեմ, կերևա 2020 թվականին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Հանրային հեռուստաընկերությունից Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել։

«Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, բայց, որպես ոչ լրատվական, քաղաքական, հաղորդումների ձևաչափի պրոֆեսիոնալ հաղորդավար հրապարակավ պահպանում եմ քաղաքական չեզոքությունը։ Հ.Գ. Արսեն Բաբայանն իմ ընկերն է, իսկ հրապարակված լուսանկարի մասով երբևէ որևէ խնդիր չի ծագել»,-գրել է Անթառանյանը։