Ատելության խոսքի դեմ պայքարը չպետք է լրատվամիջոցների գլխին Դամոկլյան սուր դառնա. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

աժ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել՝ նշելով, որ ատելության խոսքի դեմ պայքարող ԱԺ աշխատանքային խումբը չպետք է ԶԼՄ-ների գլխին Դամոկլյան սուր դառնա։

«Ինձ համար ողջունելի կլինի, եթե աշխատանքային խումբը կարողանա լավագույնս իրականացնել իր աշխատանքները։ Միակ մտավախությունս այն է, որ կարևոր մարտահրավեր լուծելու համար մենք չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը», - ասել է պատգամավորը՝ նշելով, որ դա ասում է որպես լրագրող։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս անդրադարձել է թեմանել՝ նշելով, որ «ատելության խոսքը ներսից կրծում է մեզ»։

«Կորցնում ենք մեր իմունիտետը՝ լինելով այդ գաղջ մթնոլորտում։ Վերջին շրջանում ես և Արման Բաբաջանյանը՝ որպես նախկին գլխավոր խմբագիրներ, մեր կաշվի վրա շատ բուռն զգացել ենք ատելության խոսքի կոնկրետ դրսևորումներ՝ ուղղորդված տարբեր պաշտոնյայների կողմից», - ասել է  Թագուհի Թովմասյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ։