Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն և Opel Astra-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արամուս-Աբովյան ավտոճանապարհի Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 15 QO 005 համարանիշի և Mitsubishi Pajero io մակնիշի 35 TP 727 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկակական կենտրոնի բժիշկների կողմից:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: