Ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն ընդունվել է միաձայն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

 ԱԺ նիստ

Մեր պետությունը ներսից կրծում է ոչ միայն ատելության խոսքը, այլև ֆեյք նյուզը։ Դրանք զուգահեռ սպառնալիքներ են։  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ֆեյքնյուզի պատճառով պետության դիմադրողականությունը զգալի տուժում է», - ասել է պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արած դիտարկամանն այն մասին, որ  ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբը պետք է պաշտպան դառնա հատկապես հասարակության խոցելի խմբերի համար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է զարմաքով, թե ինչու այդ խմբում չպետք է լինեն քաղաքական գործիչները։

«Եթե աշխատանքային խմբի նպատակը կոնկրետ խոցելի խմբերին է վերաբերելու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է քննարկի, թե ինչպես է քվեարկելու։ Մենք կարծում էինք՝ նպատակը բացարձակ այլ է՝ ատելության խոսքի կարգավորումն ընդհանարապես», - ասել է Զոհրաբյանը։

Ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն ընդունվել է միաձայն։

Աշխատանքային խումբը կղեկավարի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանայանը։