«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Գևորգ Սաֆարյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

քայլ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանին, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել Սաֆարյանին՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել եւ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 10-ին: Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին: