Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ԵԿՄ նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժեց:

Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց նաև ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։

Նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը ևս, ինչպես արդեն հայտնել ենք, Վերաքննիչ դատարանը մերժեց։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նույն գործով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ: