ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված քրեական գործը քննչական կոմիտեն վարույթ է ընդունել։ Այդ մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:
Նա նաև տեղեկացրեց, որ նշված քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: