Էրդողանի ղեկավարած կուսակցության շարքերը վերջին 5 ամսում կրճատվել են 114 հազ անդամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) , որի նախագահն է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերջին  5 ամսում լքել է շուրջ 114.000 անդամ:

Ըստ Թուրքիայի դատախազության տվյալների՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ը երկրի ամենամեծ քաղաքական կուսակցության շարքերը լքել է 56.260 անդամ, ևս 57.856-ը հեռացել է սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ն ընկած հատվածում:

Խորհրդարանական մյուս 2 ընդդիմադիր կուսակցությունների՝ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Լավ» կուսակցության (İYİ-ԼԿ) դեպքում հակառակ պատկերն է

Հաշվետու ժամանակահատվածում ԺՀԿ-ի շարքերն ավելացել են 41 866 իսկ ԼԿ-ինը՝ 36139 անդամով: