ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՌԴ 200 ամենահարուստ գործարարների Forbes-ի 2019-ի ցանկում հայազգի 8 գործարար է ընդգրկվել:
29-րդ տեղում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է: 53-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար:
32-րդ տեղում 52-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Նրա կապիտալը 2019-ին գնահատվում է 3,5 մլրդ դոլար:
44-րդ տեղում Badoo համացանցային ծանոթությունների պորտալի հիմնադիրը Անդրեյ Անդրեևն (Օհանջանյանց) է՝ 2.3 մլրդ դոլար կապիտալով:
Ռուբեն Վարդանյանը վարկանիշում 103-րդն է, նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար:
Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ տեղերում են: Յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար:
Ցանկը եզրափակում է ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը: Նրա կարողությունը 2019-ին գնահատվում է 500 մլն դոլար: