Իրանը մտադիր է հրաժարվել համաշխարհային ցանցից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

համաշխարհային ցանց

Իրանի իշխանությունները պատրաստվում են համաշխարհային ինտերնետային ցանցը փոխարինել «ներքին համացանցով»։

Երկրի նախագահ Հասան Ռոուհանիի խորհրդանարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ նման հանձնարարական է տվել Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Խամենեն։

Ռոուհանին նշել է նաև, որ իրանական համացանցը (National Information Network/ NIN) իր նախագահության տարիների ընթացքում 20 անգամ ընդլայնվել է։

Իրանի իշխանությունները մտադիր են աջակցել NIN-ի համընդհանուր շահագործմանը, որպեսզի երկրի քաղաքացիներն այլևս արտասահմանյան տեղեկատվական ցանցերի կարիք չզգան։