Տարվա ամենաանհուսալի գաղտնաբառերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

գաղտնաբառ

NordPass ընկերությունը ներկայացրել է 2019 թվականին ոչ անվտանգ գաղտնաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են: Փորձագետները պարզաբանել են, որ հավաքել են ցանց արտահոսած 500 միլիոն գաղտնաբառերից բաղկացած բազա և պարզել դրանցից ամենաանհուսալիները։

Ամենատարածված խոցելի գաղտնաբառերից են թվերի պարզ համակցությունները (12345,111111,123321) կամ տառերի զուգակցությունները, որոնք ուղղահայաց կամ հորիզոնական գիծ են կազմել QWERTY-ստեղնաշարի վրա (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):

Ըստ փորձագետների՝ անվտանգ չԷ որպես նշանաբառ իգական սեռի տարածված անուններն օգտագործելը:

Ընկերության տվյալներով՝ 800 հազարից ավելի մարդ օգտագործում Է «password» նշանաբառը, որը նույնպես հուսալի չԷ: Ցանկում են նաև «iloveyou»-ը, «test»-ը, «princess»-ը, «sunshine»-ը, «monkey»-ը, «family»-ը, «football»-ը:  

Ըստ մասնագետների՝ պարզունակ գաղտնաբառերի պատճառն այն է, որ մարդիկ չեն ցանկանում երկար բառեր հիշել։