Երևանում Ժամը 23:00-ից մինչեւ 07:00 գիշերային հանգիստը խախտողներն այսուհետ կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Երեւանի տարածքում առեւտրով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են 23:00-ից մինչեւ 07:00 չխախտել գիշերային անդորրն ու հանգիստը: Դեկտեմբերի 16-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում:

Իրավախախտման համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով տուգանք, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ: