«Արսենալի» կիսապաշտպանի համար «Նապոլին» պատրաստ է 30 մլն վճարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Տորերյրա

Իտալական «Նապոլին» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի ծառայություններով։    

«Նապոլին» անգլիական ակումբին պատրաստ է 30 միլիոն եվրո առաջարկել տրանսֆերի, 3 միլիոն եվրո՝ կես տարվա վարձակալության և 27 միլիոն եվրո՝ հաջորդ ամռանը տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթային իրավունքի համար։

23-ամյա Լուկաս Տորեյրայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։